Ֆիլիպիններում հեղեղումները տասից ավելի մարդու կյանք են խլել
Աշխարհ
Ֆիլիպինների հարավային և կենտրոնական մասում մոլեգնած հեղեղումների, սողանքների և արևադարձային փոթորկի հետևանքով զոհվածների թիվը հասել է 11-ի: Ավելի վաղ հաղորդվել էր վեց զոհվածների և 15 հազար տարահանվածների մասին:
«Սենյանգ» անվանումն ստացած փոթորիկը Ֆիլիպինների հարավային կղզիներում մոլեգնել է դեկտեմբերի 29-ին, ինչից հետո շարժվել է դեպի երկրի կենտրոնական շրջաններ: Դեկտեմբերի 30-ին փոթորիկն ընդգրկել է երկրի Բոհոլի և Սեբուի կենտրոնական նահանգները՝ վնասներ հասցնելով նաև մի քանի շրջանների, որտեղ զարգացած է ձկնորսական և տուրիստական գործարարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու