Վրաստանի նախագահը Ամանորից առաջ ներում է շնորհել 84 դատապարտյալի
Աշխարհ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ամանորից առաջ ներում է շնորհել 84 դատապարտյալների: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 30-ին Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է Համաներման հարցերի պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն:
«Վրաստանի նախագահը ներում է շնորհել 84 դատապարտյալի: Նրանցից 63-ն ազատ կարձակվեն արդեն այսօր: 63 դատապարտյալներից մեկը կին է և մեկն անչափահաս: Ինչ վերաբերում է մնացածներին, նրանցից 21-ի պատժաժամկետները կրճատվել են»,- ասել է Կորիձեն: Նրա խոսքով՝ ընդամենը Համաներման հարցերի հանձնաժողովի անդամները քննել են շուրջ 500 դիմում, հաղորդել է «Նովոստի Գրուզիա»-ն:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել