Հայտնաբերվել է կործանված Airbus-ի բեռը, որոնողական գործողությունն ընդհատված է
Աշխարհ
Փրկարարները դեկտեմբերի 30-ի երեկոյան Air Asia Indonesia ավիաընկերության Airbus-ի կործանման վայրում հայտնաբերել են ինքնաթիռի բեռը, որոնողական գործողությունն ընդհատված է մթնելու կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ինդոնեզական լրատվամիջոցներին:
Detik.com ինտերնետ-պորտալի տվյալներով՝ բեռը հայտնաբերել է Ինդոնեզիայի ռազմաօդային ուժերի Hercules ինքնաթիռը: «Մենք գտել ենք օդանավի բեկորները, նրա փոխադրած բեռը, որը պահպանվել է 65 տոկոսով»,- Hercules-ի օդաչու լեյտենանտ Գալանգի խոսքը մեջբերել է ինտերնետ-պորտալը:
VIVAnews պորտալը հայտնում է, որ մութն ընկնելուց հետո որոնողափրկարարական գործողությունն ընդհատված է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու