Լիբանանում սպասվում է ձնաբուք
Աշխարհ
Առատ ձյան պատճառով տասնյակ ավտոմեքենաներ հունվարի 3-ին արգելափակվել են Լիբանանի լեռնանցքների վրա: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Բեյրութ-Դամասկոս ռազմավարական մայրուղու վրա ժամանակավորապես կասեցվել է շարժումը: Ստացվել է տեղեկատվություն Բեքաա տանող ճանապարհի սառցակալման մասին:
Լիբանանի հյուսիսում և բարձրադիր գոտիներում ջերմաստիճանն իջել է զրոյից ցածր:
Երկիրը պատուհասած փոթորիկը տեղական օդերևութաբանները անվանել են «Մանու»: Նրանց կանխատեսումներով` փոթորկին կհաջորդի ձնաբուք, որը կոչվում է «Զինա»:
Ձյունը կարգելափակի տրանսպորտային հաղորդակցությունը Լեռնալիբանանի բնակավայրերում:
Փոթորկոտ եղանակը կշարունակվի ամբողջ հաջորդ շաբաթվա ընթացքում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու