AirAsia ավիաընկերությանը պատկանող կործանված ինքնաթիռի զոհերից 9-ի ինքնությունը հաստատվել է
Աշխարհ
AirAsia ավիաընկերությանը պատկանող կործանված ինքնաթիռի զոհերից 9-ի ինքնությունը հաստատվել է:
Սուրաբայ քաղաքում դատաբժշկական փորձաքննության ընթացքում հաստատվել է զոհերից 3-ի ինքնությունը ևս: Նրանցից մեկն ինքնաթիռի անձնակազմի ներկայացուցիչ է եղել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ինդոնեզիայի փրկարարական ազգային վարչության ղեկավար Հենրի Բամբանգ Սուլիստոն հայտարարել է 31-րդ դիակի տարհանման մասին: Ընդհանուր առմամբ` դուրս բերված դիերի թիվը հասել է 34-ի:
Զոհերի մարմինները հանձնվել են ընտանիքներին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու