AirAsia ինքնաթիռի զոհված ուղևորների ընտանիքները 24 հազ. դոլարի չափ փոխհատուցում կստանան
Աշխարհ
AirAsia ավիաընկերությանը պատկանող կործանված ինքնաթիռի զոհված ուղևորների ընտանիքները կստանան 24 հազար դոլար նախնական փոխհատուցում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:
Ողբերգության զոհերի ընտանիքները ստացել են փոխհատուցման առաջարկներով նամակներ AirAsia ավիաընկերությունից:
«Փոխհատուցումը տրամադրվում է ընտանիքներին որոնումների ընթացքում` ֆինանսական դժվարությունները հաղթահարելու նպատակով, այլ ոչ թե իրենց հարազատների մահվան փաստի հաստատման հետ կապված», - ասվում է նամակում:
Նշվում է, որ նամակների ոչ բոլոր ստացողներն են ստորագրել փաստաթուղթը` պահանջելով փոփոխել մի շարք ձևակերպումներ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու