Դաժան սառնամանիքների պատճառով Կանադայում առանց էլեկտրականության են մնացել շուրջ 135 հազար ընտանիքներ
Աշխարհ
Արդեն ավելի քան 135,000 տնտեսություն Քվեբեկում զրկվել է էլեկտրականությունից անձրևների և ձյան տեղումների պատճառով, որոնք սկսվել են նախօրեին: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»` հղում անելով Hydro-Quebec-ին:
Ձյան ծանրությունից կոտրված ծառերը վնասել են էլեկտրամատակարարման գծերը:
Տարբեր մարզերում սպասվում են հորդառատ անձրևներ, ջրհեղեղներ, քամի մինչև 120 կմ/ժամ արագությամբ, ձյան տեղումներ և ծայրահեղ սառնամանիք՝ գիշերը մինչև -30 աստիճան:
Նշվում է, որ Մոնրեալի մի շարք թռիչքներ հետաձգվել կամ չեղյալ են հայտարարվել` եղանակային պայմանների պատճառով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու