Դաղստանի ոստիկաններն ընկել են որոգայթի մեջ
Աշխարհ
Դաղստանի Խասավյուրտ թաղամասում քրեական խմբավորումը որոգայթ է պատրաստել ոստիկանության համար, ինչի արդյունքում կարգապահները սպանվել են չորեքշաբթի երեկոյան: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»` վկայակոչելով Հանրապետության քննչական կոմիտեի ներկայացուցչին:
Ըստ քննիչների` ապստամբները ոստիկանությանը հաղորդել են սպանված տղամարդու մասին: Երբ ուղերձը ստուգելու համար տարածք է ժամանել ոստիկանությունը, հարձակվողները կրակ են բացել, ապա դիմել փախուստի «Լադա Կալինա» ավտոմեքենայով:
Ավելի ուշ հայտնաբերվել է մի ավտոմեքենա, որի վարորդը ձերբակալության փորձի ժամանակ զինված դիմադրություն է ցուցաբերել և սպանվել: Տղամարդը Խասավյուրտ թաղամասի բնակիչ Մուհամմադ Գամզատովն էր:
Գամզատովի տանն անվտանգության ուժերի աշխատակիցները հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարք:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու