Լուգանսկի մարզում Սուրբ Ծննդյան օրը հրթիռակոծել են գյուղերը
Աշխարհ
ԼԺՀ-ի ներկայացուցիչները վերսկսել են Ուկրաինայի կողմից վերահսկվող Լուգանսկի մարզի բնակավայրերի հրետանային ռմբակոծությունները: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
Մասնավորապես, երեկ կեսօրից հետո հրթիռային կայաններից գնդակոծել են բնակելի տարածքներից մեկը:
«Ռումբերն ընկնում էին ուղղակիորեն գյուղում, որտեղ տեղակայված են ուկրաինական անվտանգության ուժերը: Ռումբերից մեկն ընկել է բազմաբնակարան շենք և կոտրելով պատը՝ խրվել հատակին, սակայն չի պայթել», - ասվում է հաղորդագրության մեջ:
Տուժածներ չկան:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել