Ստամբուլում պայթյուն իրականացրած մահապարտ կինը ազգությամբ ռուս է եղել. Թուրքիայի ՆԳՆ
ԱշխարհՄահապարտը, ով ռմբակոծություն է իրականացրել Ստամբուլի ոստիկանության բաժանմունքում, ՌԴ քաղաքացի էր: Այս մասին հայտնել է BBC գործակալությունը` հղում անելով Թուրքիայի ներքին գործերի նախարարությանը:
Իշխանությունների տվյալներով` նա Դիանա Ռամազովան էր:
Միջադեպի արդյունքում՝ հունվարի 6-ին զոհվել է ոստիկանը և վիրավորվել վերջինիս գործընկերը:
Հաղորդվում է, որ հարձակումից առաջ կինը խոսել է տաքսու վարորդի հետ ռուսերեն լեզվով:
Չորեքշաբթի պայթյունի պատասխանատվությունը ստանձնել է Թուրքիայում արգելված «Հեղափոխական ժողովրդական ազատագրական ճակատ» մարքսիստական խմբավորումը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու