Դոնեցկում ավելացել են գիշերային գնդակոծությունները
Աշխարհ
Ուժայիններն ու աշխարհազորայինները շարունակում են մեղադրել միմյանց Դոնբասում լռության ռեժիմը խախտելու համար: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
Անցյալ գիշերվա ընթացքում զգալիորեն ավելացվել են ուժայինների դիրքերի ռմբակոծությունները: Մեկ գիշերվա ընթացքում անջատողականները 34 անգամ գնդակոծել են ուկրաինական զինվորականներին:
Ինչպես հաղորդվում է, աշխարհազորայինների ամենաբարձր ակտիվությունը նկատվել է Դոնեցկի ուղղությամբ:
Այսպիսով՝ ականանետներից զինյալները երկու անգամ գնդակոծել են Դոնեցկի օդանավակայանը և մի շարք բնակավայրեր:
Ընդհանուր առմամբ, ուժայինների խոսքով, մեկ գիշերվա ընթացքում ապօրինի զինված խմբավորումները 50 անգամ գնդակոծել են իրենց դիրքերը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել