ԱՄՆ-ն կիբերպատերազմում պարտություն կկրի. Սնոուդեն
Աշխարհ
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը PBS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ի՝ կիբերհարձակումներից պաշտպանվելու պատշաճ միջոցների բացակայությունը հանգեցնելու է համաշխարհային կիբերպատերազմում Վաշինգտոնի պարտությանը: Այս մասին գրել է Газета.Ru-ն:
Սնոուդենի կարծիքով՝ ԱՄՆ-ի պարտության հավանականությունը կիբերպատերազմում ավելի մեծ է, քան այլ երկրներինը:
«Ես կարծում եմ, որ երբ խոսքը վերաբերում է կիբերպատերազմին, մենք կարող ենք ավելի շատ բան կորցնել, քան որևէ այլ պետություն»,- ասել է Սնոուդենը:
2014 թվականի դեկտեմբերին հաքերները հարձակում են գործել Sony Pictures ընկերության համակարգիչների վրա:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել