Ֆրանսիայում ահաբեկչության կասկածյալները պատանդներ են վերցրել
Աշխարհ
Charlie Hebdo երգիծական ամսագրի խմբագրության վրա հարձակում գործելու համար կասկածվող եղբայրներ Շերիֆ և Սաիդ Քուաշիներն այսօր պատանդներ են վերցրել Փարիզից 50 կիլոմետր հյուսիս գտնվող Դամարտեն-ան-Գոելում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով France Presse գործակալությանը:
Պատանդների հստակ թիվը հայտնի չէ:
Հայտնի, որ կասկածյալները բարիկադավորվել են Դամարտեն-ան-Գոելի արդյունաբերական գոտում գտնվող տպարանի շենքում, որն արգելափակել է ոստիկանությունը:
Դեպքի վայր են կանչվել Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության և ժանդարմերիայի հատուկ ստորաբաժանումները: Երկնքում պտտվում են անվտանգության ուժերի ուղղաթիռները:
Իրավապահների և հանցագործների միջև փոխհրաձգության հետևանքով 2 մարդ է սպանվել, վիրավորվել է 20 քաղաքացի:
Հանցագործների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև փոխհրաձգությունը տեղի է ունեցել Էնև Ուազ դեպարտամենտների հարավում` Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակման կասկածյալներին ձերբակալելու ընթացքում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել