Փարիզի Դիսնեյլենդում տարհանվել է հյուրանոցներից մեկը
Աշխարհ
Ֆրանսիայի մայրաքաղաքում Դիսնեյլենդի տարածքում տարհանվել է հյուրանոցներից մեկը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով ականատեսներին:
Խոսքը վերաբերում է Sequoia Lodge հյուրանոցին: Բոլոր հյուրերը տարհանվել են շենքից և վերցված են ոստիկանության հսկողության տակ:
Տարհանման պատճառը դեռևս հայտնի չէ:
Փարիզում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետ կապված` Vigipirate գործողության շրջանակներում տարածաշրջանում գործում է պատրաստվածության բարձր մակարդակը:
Երեք օրվա ընթացքում Ֆրանսիայի մայրաքաղաքում և նրա շրջակայքում արմատական իսլամիստների կողմից սպանվել է 17 մարդ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու