Բենյամին Նեթանյահուն Ֆրանսիայի հրեաներին առաջարկել է տեղափոխվել Իսրայել
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Փարիզում կոշերային խանութի վրա իրականացրած հարձակումից հետո հիշեցրել է Ֆրանսիայի հրեաներին որ Իսրայելը իրենց հայրենիքն է. փոխանցում է ֆրանսիական Le Point թերթը:
«Ֆրանսիայի և Եվրոպայի բոլոր հրեաներին ցանկանում եմ ասել, որ Իսրայելը պարզապես պետություն չէ, որի մասին հիշատակում եք աղոթքներում, այլև հայրենիք, որը միշտ դռնբաց սպասում է ձեզ», - ասել է վարչապետը:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Փարիզի արևելքում կոշերային խանութի այցելուներին պատանդ են վերցրել:
Կոշերային խանութի վրա իրականացրած հարձակման զոհ է դարձել չորս մարդ, մյուս պատանդներին հաջողվել է ազատել:
Ֆրանսիայի ոստիկանությունը հատուկ գործողության ընթացքում վնասազերծել է հանցագործներին:
Հետագայում հայտնի դարձավ, որ Փարիզի արևելքում կոշերային խանութում հարձակում իրականացրած զինյալի կին-հանցակիցը փախուստի է դիմել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու