Հունգարիայում կարգելեն խանութների կիրակնօրյա աշխատանքը
Աշխարհ
Հունգարիայի խորհրդարանը քվեարկել է կիրակի օրերին երկրում գերխանութների աշխատանքն արգելելու օգտին, չնայած ռիթեյլերների բողոքներին:
Երկրում բողոքի ակցիաներ են ընթանում հանգստյան օրը առևտրի արգելքի սահմանման դեմ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Երկրի վարչապետ Վիկտոր Օրբանն այն կարծիքին է, որ այդ արգելքը կնպաստի այն բանին, որ երկրի բնակիչները կիրակի օրերին ոչ թե կպտտվեն խանութներով, այլ կհանգստանան ընտանիքների հետ: Վիճակագրության համաձայն՝ Հունգարիայի յուրաքանչյուր հինգերորդ բնակիչը կիրակի օրն անցկացնում է խանութներ այցելելով:
Առևտրական ցանցերի ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ նման սահմանափակում կիրառելը կբերի այն բանին, որ աշխատանքից կզրկվի շուրջ 20 հազար մարդ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու