Ֆրանսիայի միասնության երթին երեք միլիոն մարդ է մասնակցել
Աշխարհ
Ավելի քան երեք միլիոն մարդ է մասնակցել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում անցկացվող միասնության երթերին՝ ի հիշատակ վերջերս տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
Ամենամեծ երթը տեղի է ունեցել Փարիզում, որին մասնակցել է շուրջ 1,6 միլիոն մարդ:
Երթին դուրս են եկել տարբեր տարիքի, մասնագիտությունների, տարբեր սոցիալական շրջանակների մարդիկ, ծերեր և երեխաներ, որպեսզի հայտնեն իրենց աջակցությունն ահաբեկչական գրոհների դեմ պայքարում:
Միասնության երթը գլխավորել են շուրջ հիսուն երկրի ղեկավարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու