Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է Le Soir թերթի խմբագրատունը պայթեցնել սպառնացող մարդուն
Աշխարհ
Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է այն մարդուն, որն սպառնացել էր երկրի մայրաքաղաք Բրյուսելում պայթեցնել Le Soir թերթի խմբագրատունը, և այժմ հարցաքննում է նրան, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով հրատարակության կայքը:
Հունվարի 11-ին Le Soir-ի խմբագրությունն շտապ կարգով տարահանվել էր այն բանից հետո, երբ օրվա երկրորդ կեսին թերթի խմբագրություն էր զանգահարել է անծանոթ մեկը, ով հայտնել էր, թե շենքում պայթուցիկ սարք է դրված: Ոստիկանության հատուկ ստորաբաժանումը մի քանի ժամվա որոնումներից հետո ռումբ չէր հայտնաբերել, ուստի թերթի բոլոր աշխատակիցները վերադարձել էին աշխատատեղեր:
Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, նա, ով սպառնալիքներով զանգարահարել է թերթի խմբագրություն, հայտարարել է, թե հանդես է գալիս «ծայրահեղ ձախերի» անունից, որոնք դժգոհ են այն բանից, թե Le Soir-ի լրագրողներն ինչպես են լուսաբանում Փարիզի ահաբեկչական գործողության հետ կապված իրադարձությունները, որի թիրախ է դարձել Charlie Hebdo թերթի խմբագրությունը, քանի որ դա իբր «գործելու է դրդում ծայրահեղ աջերին»:
Հաղորդվել է, որ կարգի պահապաններին հաջողվել է պարզել ենթադրյալ «հեռախոսային ահաբեկչի» ինքնությունը: Խոսքը վերաբերում է տպարանի նախկին աշխատող Տիերի Քարենեին, որը 1999 թվականին պատասխանատվության էր ենթարկվել հեռախոսախցիկի պայթեցման համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու