Օլանդն անտեսել է Դավութօղլուին
Աշխարհ
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած համերաշխության երթի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտնվել է անհարմար իրավիճակում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն օտարերկրյա ներկայացուցիչներին իր շնորհակալությունը հայտնելու ժամանակ անտեսել է Դավութօղլուին:
Ֆրանսիայի նախագահը սեղմել է տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքը և ողջագուրվել նրանց հետ, մինչդեռ երբ հերթը հասել է Դավութօղլուին, նա բավարարվել է միայն սառը ձեռքսեղմումով: Սա չի վրիպել լրատվամիջոցների ուշադրությունից, որոնք կատարվածը որակել են որպես «մեծ ամոթ Դավութօղլուին»:
Հունվարի 7-ի առավոտյան Charlie Hebdo-ի խմբագրության վրա կատարված հարձակման հետևանքով տասներկու մարդ է մահացել, այդ թվում' 10 լրագրող և երկու ոստիկան, ևս 11 մարդ վիրավորվել են: Ահաբեկիչներին հաջողվել էր փախուստի դիմել և թաքնվել, բայց այնուհետև նրանք ոչնչացվել են: Այս ահաբեկչությունը զոհերի թվով ամենամեծն է Ֆրանսիայի պատմության վերջին հիսուն տարում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու