ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վթարի է ենթարկվել Հնդկաստանում
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին վթարի է ենթարկվել երկուշաբթի, երբ նրա ավտոշարասյունն ուղևորվում էր Հնդկաստանի օդանավակայան՝ այդ երկիր այցից հետո: Այդ մասին հայտնել է Reuters-ը` վկայակոչելով նրա ներկայացուցիչ Ջեն Փսակիին:
«Ահմեդաբադի օդանավակայան ուղևորվելու ժամանակ ավտոշարասյունից երկու մեքենա հայտնվել է վթարի մեջ, որի հետևանքով ավտոմեքենաները վնասվել են»,- ասել է Փսակին:
«Պետքարտուղար Քերին եղել է երկու մեքենաներից մեկում: Ոչ նա, ոչ մնացած անձնակազմը վնասվածքներ չեն ստացել: Մի ավտոմեքենան հեռացվել է ավտոշարասյունից, և շարասյունը բարեհաջող ժամանել է օդանավակայան»,- նշել է նա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու