«Կիևը պատրաստվում է Դոնբասում իրականացվող ռազմական գործողություններին». Լավրով
Աշխարհ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, Մոսկվան ունի տեղեկություններ Ուկրաինայի զինվորականների կողմից երկրի արևելքում տիրող իրավիճակի ռազմական լուծման նախապատրաստման մասին: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
Մոսկվա է ժամանել Լատվիայի արտաքին գործերի նախարար Էդգարս Ռինկևիչը Լավրովի հետ բանակցություններին մասնակցելու համար:
«Կա շատ մտահոգիչ տեղեկատվություն այն մասին, որ ուժայինները մոտ ապագայում, իսկապես պատրաստվում են խնդրի հերթական ռազմական լուծմանը: Մենք այն հիմա վերստուգում ենք: Դա աղետալի կլինի», - ասել է Լավրովը:
Նախարարի խոսքով` Ռուսաստանը կշարունակի պահանջել Արևմուտքից ճնշում գործադրել Կիևում «պատերազմի կուսակցության» վրա` Ուկրաինայի արևելքում ուժային սցենարը կանխելու նպատակով:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու