Իսպանիայում ոստիկանությունը ձերբակալել է ԷՏԱ ահաբեկչական խմբավորման 16 կողմնակիցների
Աշխարհ
Իսպանիայի քաղաքացիական գվարդիան 16 մարդ է ձերբակալել ԷՏԱ ահաբեկչական խմբավորման կողմնակիցների դեմ իրականացված խոշոր գործողության ընթացքում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել են թագավորության ներքին գործերի նախարարությունում: Գործողությունն անցկացվել է Բասկերի երկրի, Նավարայի (Իսպանիայի հյուսիսի ինքնավար կազմավորումներ) տարբեր բնակավայրերում, ինչպես նաև Մադրիդում: Ինչպես նշել են ՆԳ նախարարությունում, առաջին հերթին այն ուղղված է եղել նրանց դեմ, ովքեր ֆինանսավորել են ահաբեկչական խմբավորմանը կամ այլ եղանակներով աջակցել նրա գործունեությանը: Այսպես, ձերբակալվածների թվում հայտնվել են 12 փաստաբաններ: Բացի ԷՏԱ-ին աջակցելուց, նրանք մեղադրվում են հարկեր չվճարելու և փողերի լվացման մեջ:
Բասկերի ԷՏԱ («Էսկադի տա ասկատասունա»՝ «Բասկերի երկիր և ազատություն») ահաբեկչական կազմակերպությունը հանդես է գալիս բասկերի տարածքի անկախության օգտին, որն ընգրկում է Իսպանիայի հյուսիսի և Ֆրանսիայի հարավ-արևմուտքի հողերը: Խմբավորումն ստեղծվել է 1959 թվականին: Նրա գոյության ավելի քան 50 տարվա ընթացքում ԷՏԱ-ի կողմից կազմակերպված ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհվել է 800-ից ավելի մարդ: Չնայած զինադադարի վերաբերյալ հայտարարությանը, Իսպանիայի և Ֆրանսիայի իրավապահ մարմինները նախկինի պես շարունակում են հետապնդել խ մբավորման անդամներին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել