Ջրասուզակները ծովի հատակից հանել են AirAsia-ի ինքնաթիռի «սև արկղը»
Աշխարհ
Ինդոնեզիայի ջրասուզակները Ճավա ծովի հատակից հանել են AirAsia ավիաընկերության կործանված ինքնաթիռի խոսքային ինքնագրիչը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Metro TV հեռուստաընկերությանը:
«Ներկայումս «սև արկղը» գտնվում է ռազմածովային ուժերի նավում»,- նշել է ալիքը:
Առաջիկա ժամերին խոսքային ինքնագրիչը կհասցվի Ջակարտա՝ վերծանման համար:
Նախօրեին փրկարարները ծովի հատակից հանել են մյուս ինքնագրիչը, որը գրանցում է թռիչքի, ինչպես նաև բուն օդանավի բոլոր տեխնիկական տվյալները: Այդ «սև արկղն» արդեն հասել է Ջակարտա, որտեղ փորձագետներն անցել են դրա ուսումնասիրմանը: Ինչպես սպասվում է, նախնական տվյալները կարելի է ստանալ 1-2 շաբաթվա ընթացքում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել