Վաշինգտոնի մետրոյում ծխից զոհվել է մեկ, հոսպիտալացվել՝ 84 մարդ
Աշխարհ
Վաշինգտոնի մետրոյի առավել ծանրաբեռնված կայարաններից մեկում՝ L'Enfant Plaza-ում, հունվարի 12-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով մի կին է զոհվել, տասնյակ մարդիկ տեղափոխվել են հիվանդանոցներ: Թունելներից մեկում սաստիկ ծխոտում է առաջացել, որից առաջին հերթին տուժել են գնացքներից մեկի ուղևորները, ինչպես նաև հարթակներում կանգնած մարդիկ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ստորգետնյա փոխադրամիջոցնի աշխատակիցները ստիպված են եղել շտապ կարգով կայարանից տարհանել հարյուրավոր մարդկանց: Տուժածների թիվը հասել է 84-ի: «Ծուխը շատ թանձր էր և մենք հարկադրված էինք փրկվել փախչելով»,- տեղական հեռուստանորությունների ծրագրում պատմել է տուժածներից մեկը: Տասնյակ մարդկանց, որոնց մոտ շնչառության հետ կապված խնդիրներ են ծագել, տեղափոխել են հիվանդանոցներ:
Նրանցից երկուսը ծանր վիճակում են: Մի կին մահացել է տեղում. բժիշկները կասկածում են, որ նա սրտի տագնապ է տարել:
ՏԱՍՍ-ը նշում է, որ ծխոտման պատճառը դեռևս պարզված չէ: Տրանսպորտում անվտանգության ազգային խորհուրդը և ոստիկանությունը ձեռնամուխ են եղել պատահարի հանգամանքների քննությանը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել