Փարիզում սպանված հրեաների մարմիններն ուղարկվել են Իսրայել
Աշխարհ
Փարիզում հրեական համայնքի այն չորս անդամի մարմինները, որոնք հունվարի 9-ին սպանվել են կոշերային մթերքների խանութը զավթելիս, ուղարկվել են Իսրայել, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Իսլամիստի հարձակման զոհերի հարազատների խնդրանքով՝ մարմինները հողին կհանձնվեն Երուսաղեմում:
Բոլոր չորսն էլ սպանվել են Փարիզի արևելքում իսլամիստ Ամեդի Քուլիբալիի կողմից կոշերային խանութի զավթման ժամանակ:
Իրավապահների կողմից խանութի վրա գրոհի ընթացքում ահաբեկիչն սպանվել է, 15 պատանդներ փրկվել են:
Հունվարի 10-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն ասել է, թե ջանքեր կգործադրի, որպեսզի ուժեղացնի հրեաների ներգաղթը Ֆրանսիայից և այլ երկրներից, որոնք, նրա խոսքով՝ հրեատեցության աճող ալիք են վերապրում:
Անցյալ տարի Ֆրանսիան աշխարհի երկրների շարքում առաջին տեղն է գրավել Իսրայել գաղթող հրեաների թվով: 2014 թվականին երկիր է ժամանել գրեթե 7 հազար նոր ներգաղթյալ Ֆրանսիայից՝ կրկնակի ավելի, քան մեկ տարի առաջ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու