Ֆրանսիայի վարչապետը հավաստիացրել է երկրի մուսուլմաններին իր աջակցության հարցում
Աշխարհ
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը երկրի մուսուլմաններին իր աջակցությունն է հայտնել: Այս մասին գրել է Газета.Ru-ն՝ հղում անելով վարչապետի Twitter-ի էջում արված գրառումը:
«Ցանկանում եմ հավաստիացնել Ֆրանսիայի մուսուլման քաղաքացիներին իմ աջակցության հարցում: Յուրաքանչյուր ֆրանսիացի իրեն պետք է պաշտպանված զգա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Վալսն ասել է, որ Ֆրանսիայում աճող հակաիսլամական տրամադրությունների պայմաններում մի քանի մզկիթ է ավերվել:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունվարի 7-ից հետո մուսուլմանների հանդեպ հարձակման 21 և սպառնալիքի 33 դեպք է գրանցվել:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու