Դոնբասում տիրող իրավիճակի վատթարացում է նկատվել. ուժայիններին գնդակոծել են 84 անգամ
Աշխարհ
ATO-ի գոտում իրավիճակը բարդանում է. մեկ օրում զինվորականներն արձանագրել են 84 հրետանային ռմբակոծություն զինյալների կողմից: Այս մասին Ուկրաինա 112 հեռուստաալիքի եթերում հայտնել է АТО-ի խոսնակ Լեոնիդ Մաթյուհինը:
«Իրավիճակն АТО-ի գոտում բարդանում է: Գիշերվա ընթացքում զինյալները 26 անգամ գնդակոծել են մեր դիրքերը, կրակի տակ է ընկել 11 բնակավայր: Այս գիշեր 12 անգամ հրետանային ռմբակոծության են ենթարկել օդանավակայանը: Ընդամենը մեկ օրվա ընթացքում ապօրինի միավորումները 84 անգամ գնդակոծել են մեր դիրքերը»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու