Մեքսիկայում անհետացած ուսանողների հարազատները փորձել են գրոհել զորամասը
Աշխարհ
Առնվազն չորս մարդ վիրավորվել է Մեքսիկայում սեպտեմբերի վերջին առևանգված 43 ուսանողների հարազատների կողմից կազմակերպված ցույցերի հետևանքով: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Հանրահավաքի մասնակիցները երկուշաբթի օրը բողոքի ցույց են կազմակերպել Իգուալայի բանակային ստորաբաժանումներից մեկի առջև, որի ընթացքում փորձել են ներխուժել տարածք:
Անհայտ կորածներ երիտասարդների ծնողները պահանջել են թույլ տալ իրենց մուտքը բազայի տարածք, որպեսզի փնտրեն այնտեղ իրենց երեխաներին: Անկարգությունների դեմ պայքարող հատուկ ջոկատը վտարել է ցուցարարներին տարածքից` գործադրելով ուժ, որի արդյունքում վնասվածքներ են ստացել երեք ուսանողներ և առևանգված ուսանողներից մեկի հայրը:
Այդ միջադեպից հետո մի խումբ ցուցարարներ խլել են բեռնատարը և փորձել հարվածել դարպասը: Երբ դա չհաջողվեց, ցուցարարները սկսեցին զինծառայողների վրա դատարկ շշեր նետել: Որպես հետևանք` տուժածներ չկան:
Առևանգված ուսանողների հարազատները և նրանց կողմնակիցները բազմիցս հանրահավաքներ են անցկացրել Գերերո նահանգում:
Մեքսիկայի դատախազությունը հաստատել է, որ առևանգված ուսանողներին ոստիկանները հանձնել են քրեական խմբավորմանը, ովքեր այրել են նրանց:
Մեքսիկայի տարբեր շրջաններում ցույցեր են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են վերադարձնել անհայտ կորած ուսանողներին:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու