Airbus-ի իքնաթիռները կստանան ինքնանետվող «սև արկղեր»
Աշխարհ
Եվրոպական Airbus Group օդանավաշինարարական ընկերությունը մտադիր է ուղևորափոխադրող Airbus A350 և A380 ինքնաթիռները համալրել ինքնանետվող «սև արկղերով»: Այս մասին հայտնել է «MK.ru»-ն:
Եվրոպայի օդային տրանսպորտի անվտանգության գործակալությունը (EASA) անցյալ տարվա վերջին հավանություն է տվել իքնաթիռների պոչամասում այս նոր սարքերի տեղակայման՝ Airbus-ի պլաններին, հայտարարել է գործակալության աղբյուրը:
Reuters-ը նշում է, որ Airbus ընկերությունը բանակցություններ է սկսել EASA-ի հետ, որպեսզի իր մեքենաները հանդերձի ինքնանետվող «սև արկղերով»:
Airbus-ը պլանավորում է հետագայում նման «սև արկղերով» հանդերձել նաև մյուս մոդելները, այդ թվում՝ A330-ը և A320-ը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու