Ստամբուլում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով 2 դաղստանցի է ձերբակալվել
Աշխարհ
Թուրքիայում դաղստանցի երկու բնակիչ է ձերբակալվել ոստիկանության բաժանմունքում ահաբեկչություն կազմակերպելու կասկածանքով: Այս մասին հայտնել է Anadolu-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կին-մահապարտը, ով ռումբ է պայթեցրել ոստիկանության բաժանմունքում, եղել է Ռուսաստանից:
Ինչպես հայտնում են թուրք իրավապահները, նրանց հաջողվել է բերման ենթարկել երեք կասկածյալի, որոնցից երկուսը Դաղստանից են:
Թուրքիայում ահաբեկչության զոհ է դարձել մեկ ոստիկան: Առնվազն երկուսը վիրավորվել են:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու