Վրաստանում պատիժներ են սահմանվում «արաբական գարնանը» մասնակցող երկրի քաղաքացիների դեմ
Աշխարհ
Վրաստանի քրեական օրենսգրքում ուղղումներ են մշակվում ահաբեկչության դեմ պայքարի և «արաբական գարնանը» երկրի քաղաքացիների մասնակցության դեմ արշավի շրջանակներում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ը:
Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլիկիանիի խոսքով՝ օտար երկրի տարածքում զինված կազմավորմանը մասնակցությունը, որը նախատեսված չէ տվյալ պետության օրենսդրությամբ, այնպիսի նպատակներով, որոնք հակասում են Վրաստանի շահերին, կպատժվի օրենքով:
Ինչպես նախարարը հայտարարել է «Իմեդի» հեռուստաընկերության եթերում, օրենսդրական նախաձեռնությունը, որը մշակվել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունում, արդեն ներկայացվել է խորհրդարան:
Ինչ վերաբերում է Վրաստանի այն քաղաքացիներին, որոնք կռվում են Ուկրաինայում, ապա, ինչպես հայտարարել է արդարադատության նախարարը, վերոհիշյալ փոփոխությունները նրանց վրա կտարածվեն սոսկ այն դեպքում, եթե նրանք դառնան անօրինական զինված կազմավորումների անդամներ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու