Ավակովը բացահայտել է Յանուկովիչի կալանված ակտիվների գումարը
Աշխարհ
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Facebook-ի իր էջում կոչ է արել Գերագույն ռադային՝ օրենսդրության մեջ կատարել գլխավոր դատախազության և արդարադատության նախարարության կողմից ներկայացված ուղղումները, որոնք թույլ կտան հեռակա կարգով դատել հանրապետության նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին և կալանված ակտիվներն ուղղել երկրի բյուջե, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Նրա խոսքով՝ Յանուկովիչի կալանված ակտիվները արտասահմանում կազմում են 2 մլրդ դոլար, իսկ Ուկրաիանում՝ 1,8 մլրդ դոլար և 6 մլրդ գրիվնա (430 մլն դոլար): Ինչպես նշել է Ավակովը, այդ գումարները գերազանցում են պաշտպանության, ներքին գործերի նախարարությունների և Ուկրաինայի ազգային գվարդիայի ընդհանուր տարեկան բյուջեն:
Հունվարի 12-ին Ինտերպոլը Յանուկովիչի միջազգային հետախուզում է հայտարարել: Համանման կարգավիճակում են նաև Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը, փոխվարչապետ Ռաիսա Բոգատիրյովան, ֆինանսների նախարար Յուրի Կոլոբովը և «Ուկրտելեկոմ»-ի ղեկավար Գեորգի Ձեկոնը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու