Վրաստանում քրեական պատասխանատվության կենթարկեն վարձկաններին
Աշխարհ
Վրաստանի քաղաքացիներին, ովքեր արտերկիր են մեկնում անօրինական զինված խմբավորումների շարքերում պատերազմի կամ զինված հակամարտությունների մասնակցելու համար, ազատազրկում է սպառնում: Այս մասին հայտնել է korrespondent.net-ը:
«Վրաստանի քաղաքացիների մասնակցությունն արտերկրում գործող խմբավորումներին կամ նրանց շարքերում նախապատրաստում անցնելը Վրաստանում քրեորեն պատժելի արարք է համարվելու»,-հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանին:
Նրա խոսքով՝ Քրեական օրենսգրքում համապատասխան փոփոխություն կատարելու նախաձեռնողը Վրաստանի ՆԳՆ-ն է, և դա արվել է այնպիսի անօրինական խմբավորումների համար, ինչպիսիք են Իրաքում, Սիրիայում և Ուկրաինայում գործող խմբերը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու