Միթ Ռոմնին երրորդ անգամ կփորձի նվաճել Սպիտակ տունը
Աշխարհ
Միթ Ռոմնին գրեթե հաստատ կմասնակցի 2016 թվականի նախագահական ընտրարշավին: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Washington Post թերթին հայտնել է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության մի աղբյուր:
Դա կլինի Սիտակ տունը նվաճելու Միթ Ռոմնիի երրորդ փորձը: Այժմ ենթադրյալ թեկնածուն վերստին ակտիվորեն կարգավորում է կապերն իր կողմնակիցների և հովանավորների հետ:
Անցյալ շաբաթ Միթ Ռոմնին Նյու Յորքում հանրապետականների նվիրատուներին հայտարարել է, որ շահագրգռված է նոր առաջադրման հարցում:
Ներկուսակցական ընտրություններում Միթ Ռոմնիի մրցակիցը հավանաբար կլինի Ջեբ Բուշը՝ Ֆլորիդայի նախկին նահանգապետը և Ջորջ Բուշ Ավագի կրտսեր որդին:
Իսկ եթե Ռոմնիին հաջողվի թեկնածու դառնալ Հանրապետական կուսակցությունից, բացառված չէ, որ նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նրան դիմակայի Հիլարի Քլինթոնը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու