Դոնեցկում հրետանային ռմբակոծությունները մարդկային բազմաթիվ զոհերի են հանգեցրել
Աշխարհ
Դոնեցկում պահպանվում է լարված իրադրությունը: Ռմբակոծության հետևանքով խաղաղ քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել: Այս մասին հայտնել է Корреспондент.net-ը:
Նշվում է, որ երեկ տեղի ունեցած ռմբակոծությունների հետևանքով բնակելի շենքեր և քաղաքային ենթակառուցվածքներ են վնասվել:
ԴԺՀ-ից հայտնել են, որ հինգ խաղաղ քաղաքացի է զոհվել է Դոնեցկում վերջին օրվա ընթացքում, 15-ը՝ վիրավորվել: Նախորդ գիշեր էլ զոհվել է մեկ աշխարհազորային, ևս երկուսը՝ վիրավորվել:
Երեկ Դոնեցկի օդանավակայանում կատաղի մարտեր են բռնկվել, հրետանային ռմբակոծության հետևանքով փլուզվել է դիսպետչերական աշտարակը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու