ԻԼԻՊ-ի վտանգի պատճառով Բաքվում ուժեղացվել է սինագոգերի պահպանությունը
Աշխարհ
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման մարտիկների կողմից Ադրբեջանի վարչական և արդյունաբերական օբյեկտների վրա հնարավոր ահաբեկչական գրոհների հետ կապված Բաքվում ուժեղացվել է նաև սինագոգերի պահպանությունը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Հրեական նորությունների գործակալությունը»:
Ադրբեջանում ահաբեկչական սպառնալիքների մակարդակի բարձրացումը պայմանավորված է ԻԼԻՊ-ի, այսպես կոչված, «ներքին գործերի նախարար» Աբդուլ Վահիդ Խուդայար Ահմադի' «Արևմուտքի կողմից պաշտպանվող Ադրբեջանի կառավարության անդամների վրա զինված հարձակումներ գործելու, նավթահանքերը և Բաքվի ենթակառուցվածքները գրավելու» մասին ԻԼԻՊ-ի մարտիկներին արած կոչով:
Բաքվում սինագոգերը 1990-ականների կեսերից պահպանվում են ոստիկանության կողմից: Ներկայիս միջոցառումներով հրեական աղոթատեղիներ մուտք գործել կարելի է միայն Ադրբեջանի հրեական կրոնական համայնքների վարչության անդամների թույլտվությամբ:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու