Հարյուրից ավելի դիակ են գտել Գանգեսի ջրերում
Աշխարհ
Հնդկաստանի իշխանությունները հետաքննություն են սկսել երկրի հյուսիսում՝ Գանգես գետի ջրերում, 102 դիակի հայտնաբերման կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին:
Գործակալության տվյալներով՝ խոսքը հանցագործության մասին չէ: Ամենայն հավանականությամբ, մահացածներին, ավանդույթներին համապատասխան, «թաղել են» գետում:
Ինչպես նշում է «Ինտերֆաքս»-ը, սովորաբար Գանգեսի վրա ցրում են մահացածների աճյունամոխիրը: Բայց ոչ բոլորը հնարավորություն ունեն դիակիզում կատարել, բացի այդ, ծեսը թույլատրում է գետին հանձնել չամուսնացած աղջիկների ու վանականների մարմինները՝ առանց խարույկի վրա ավանդական դիակիզման:
Տեղի իշխանություններն արդեն խոստացել են ԴՆԹ-ի փորձաքննություն անցկացնել՝ պարզելու, թե ինչպես են դիակները հատնվել գետում:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել