Լիբերիայում Էբոլայի համաճարակը կարող է ավարտվել այս տարվա հունիսին. բժիշկներ
Աշխարհ
Արևմտյան Աֆրիկայում Էբոլա տենդի տարածման նոր համակարգչային մոդելը, որն ստեղծել են ամերիկացի ծրագրավորողներն ու բժիշկները, այս վիրուսի համաճարակի ավարտ է կանխատեսում 2015 թվականի հունիսին, եթե Լիբերիայի իշխանությունները շարունակեն բարելավել առողջապահության համակարգի աշխատանքը և ավելացնեն հոսպիտալացման համար նախատեսված տեղեր ի թիվը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասված է PLoS Biology հանդեսում հրապարակված հոդվածում:
«Սույն կանխատեսումն այն բանի միանգամայն իրական գնահատումն է, որ կարող է տեղի ունենալ, բայց դա արդեն իսկ կանխորոշված արդյունք չէ: Այժմ մենք պետք է պահպանենք զգոնության նույնքան բարձր մակարդակը, ինչպես և նախորդ ամիսներին, և շարժվենք առաջ (հիվանդության դեմ պայքարի գործում)՝ առավելագույնս հնարավոր արագությամբ»,- պատմում է հոդվածի հեղինակներից մեկը՝ Ջոն Դրեյքն Ատլանտայի (ԱՄՆ) Ջորջիայի նահանգի համալսարանից:
ՌԻԱ Նովոստին նշում է, որ Դրեյքը և նրա գործընկերները Սիեռա Լեոնեում, Գվինեայում և Լիբերիայում Էբոլայի համաճարակի սկսվելու պահից փորձում են կանխատեսել, թե վիրուսն ինչպես կտարածվի Արևմտյան Աֆրիկայում, որքան զոհեր կլինեն և երբ կնվազի նրանց թիվը: Սկզբնապես Դրեյքի խումբը հիմնվում էր անցյալ տարիներին վարակի բռնկումների վերաբերյալ տվյալների վրա, սակայն հիվանդության տարածման համեմատ նրանք սկսել են օգտագործել այդ երկրներում վարակված և մահացած բնակիչների թվի վերաբերյալ ընթացիկ տեղեկատվությունը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու