Քերին և Զարիֆը «լարված ու գործնական» բանակցություններ են անցկացրել Ժնևում
Աշխարհ
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի միջև հունվարի 14-ին Ժնևում կայացած բանակցությունները «լարված էին ու գործնական»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին՝ ամփոփելով գրեթե ութ ժամ տևած բանակցությունների արդյունքները:
«Մենք քննարկեցինք գրեթե բոլոր այն հարցերը, որոնք բանակցությունների սեղանին են: Մենք դրական ենք գնահատում այն, որ հանդիպմանը մասնակցել են նախարարները, որովհետև նրանք կարող են ուղղորդել բանակցությունները, որոնք կշարունակվեն տեղակալների և փորձագետների մակարդակով»,- հայտարարել է նա:
Ըստ ՌԻԱ «Նովոստիի»՝ Արաքչին ասել է, որ բանակցությունները կշարունակվեն հունվարի 15-ին: «Առայժմ վաղ է դատել այն մասին, թե արդյոք ձեռք է բերվել առաջընթաց կամ մենք կկարողանանք արդյոք հասնել դրան»,- հավելել է Իրանի ԱԳ փոխնախարարը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել