ԱՄՆ-ում ձերբակալված տղամարդը պատրաստվում էր պայթեցնել Կապիտոլիումը
Աշխարհ
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն ձերբակալել է մի տղամարդու, որին կասկածում են Վաշինգտոնում Կապիտոլիումի վրա հարձակում նախապատրաստելու մեջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Դատարանի տվյալների համաձայն՝ Քրիստոֆեր Քոռնելը ձերբակալվել է այն բանից հետո, երբ փորձել է գնել 600 փամփուշտ ու հրազեն:
Նրան նաև կասկածում են ռումբի պատրաստման եղանակներն ուսումնասիրելու մեջ:
ՀԴԲ-ի տվյալներով՝ Քոռնելը պատրաստվում էր պայթուցիկ սարքը գործի դնել Կապիտոլիումում և գնդակահարել այնտեղ աշխատող մարդկանց:
Կասկածյալը ձերբակալվել է Օհայոյի նահանգում:
2014 թվականի ամռանը Քոռնելն Ուբայդա անունով աքաունթ է բացել Twitter-ում և սկսել է այդ սոցիալական ցանցում տեղադրել հայտարարություններ, տեսագրություններ և այլ նյութեր, որոնցում նա աջակցություն էր հայտնում «Իսլամական պետությանը», ջիհադին և ահաբեկչական այն գործողություններին, որոնք ծայրահեղականների կողմից կատարվում են Հյուսիսային Ամերիկայում և այլ վայրերում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու