ԱՄՆ-ն չի փչացնի հարաբերությունները Թուրքիայի հետ. Չավուշօղլու
Աշխարհ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մյովլուդ Չավուշօղլուն «համոզմունք» է հայտնել, որ Հայոց ցեղասպանության հետ կապված' ԱՄՆ-ն չի փչացնի հարաբերություններն Անկարայի հետ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Միլիեթ» թերթը:
Չավուշօղլուն հույս է հայտնել, որ ԱՄՆ-ն չի ձեռնարկի քայլեր, որոնք կարող են վատացնել Թուրքիայի և Միացյալ Նահանգների երկկողմանի հարաբերությունները:
Հայոց ցեղասպանությունը ներկա դրությամբ ճանաչել են աշխարհի 22 երկիր և բազմաթիվ միջազգային կազմակերպություններ:
Սակայն Թուրքիան նախկինի պես հերքում է Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային սպանությունները (Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում բնակվում էին մոտ 2 մլն հայեր, մոտ 1,5 մլն հայեր սպանվել են 1915-1923 թթ. ընթացքում, մնացած կես միլիոն հայերը ցրվել են ամբողջ աշխարհով):
Հունաստանի, Շվեյցարիայի և Սլովակիայի խորհրդարանները Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ են ընդունել:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)