Իսրայելի վարչապետն Էրդողանին քննադատող գրություններ է թողել «Թվիթեր»-ում
Աշխարհ
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն անդրադարձել է օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից իր հասցեին արված քննադատական հայտարարությանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Նեթանյահուի մասնակցությունը Փարիզում «Շարլի Հեբդոյի» դեպքերին նվիրված համերաշխության երթին զայրացրել էր Էրդողանին, ով ասել էր հետևյալը. «Այնպես է ձեռքով անում տրիբունայում հավաքված մարդկանց, կարծես նրանք շատ ոգևորված իրեն են սպասել: Դժվարանում եմ հասկանալ, թե ինչ երեսով է նա գնացել այնտեղ: Մի անգամ գոնե ձեր սպանած երեխաների, կանանց համար պատասխան տվեք»:
Պատասխանելով այս խոսքերին՝ Իսրայելի վարչապետը համապատասխան գրություններ է թողել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում՝ ընդգծելով, որ դեռևս չի լսել, որ որևէ պետության առաջնորդ քննադատի Էրդողանի հայտարարությունը Իսրայելի՝ երթին չմասնակցելու անհրաժեշտության վերաբերյալ: «Ամոթալի մեկնաբանությունները պետք է մերժվեն միջազգային հանրության կողմից: Ահաբեկչության դեմ պատերազմը կարող է հաջողությամբ պսակվել, եթե այն ուղեկցվի բարոյականությամբ»,- նշել է Իսրայելի վարչապետը:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու