Փրկարարներին չի հաջողվել ծովից դուրս բերել AirAsia-ի ինքնաթիռի ֆյուզելաժը
Աշխարհ
Ինդոնեզիայի փրկարարները չեն կարողացել Ճավայի ծովի հատակից բարձրացնել անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին կործանված AirAsia ավիաընկերության ինքնաթիռի ֆյուզելաժը: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի որոնողական և փրկարարական ազգային գործակալության ղեկավար Բամբանգ Սոելիստիին:
«Գործողությունն իրականացվել է՝ օգտագործելով օդային բալոններ, որոնցից յուրաքանչյուրի բեռնամբարձությունը կազմում է 10 տոննա: Սակայն բոլոր փորձերը ձախողվեցին»,- ասել է նա:
Ստացված տվյալների համաձայն՝ գտնված բեկորի երկարությունը շուրջ 26 մետր է: Լուսանկարների վրա երևում է թևը, որը միացված է A320-200 հանրանավի կորպուսին:
Ինդոնեզիայի գերատեսչության ղեկավարը խոստովանել է, որ մինչ օրս չի հաջողվել հայտնաբերել մեծ թվով զոհվածների: Ինչպես սպասվում էր, ֆյուզելաժում կարող էին գտնվել աղետի զոհերի մարմիններ: Սոելիստին ընդգծել է, որ գործողությունը կշարունակվի:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել