«Բելառուսի համար ոչ մի երկիր չի փոխարինի Ռուսաստանին». Լուկաշենկո
Աշխարհ
Բելառուսի համար ոչ մի երկիր չի փոխարինի Ռուսաստանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է հանրապեության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ ելույթ ունենալով խորհրդարանում:
«Մենք Ռուսաստանի հետ հաստատել ենք բազմաձևաչափ հարաբերություններ և նրան վերաբերվելու ենք որպես եղբայրական պետության»,- ընդգծել է նա: Նրա խոսքով՝ չնայած որոշ խնդիրներին, որոնք գոյություն ունեն երկու երկրների հարաբերություններում, «երբ մեզ համար դժվար է եղել, Ռուսաստանը միշտ էլ օգնության ձեռք է մեկնել»:
«Երբ մենք երկխոսություն ենք վարում Արևմուտքի հետ, և կվարենք Եվրամիության և ԱՄՆ-ի հետ, մենք նրանց մի հարց ենք տալիս. դուք մեզ համար կփոխարինե՞ք Ռուսաստանին»,- ասել է Լուկաշենկոն: Իսկ Ուկրաինայի օրինակով երևում է, թե ինչի է հանգեցնում այդ բարեկամությունը՝ ներքաշում ճահճի մեջ»,- հավելել է նա:
ՏԱՍՍ-ի՝ հաղորդմամբ՝ Բելառուսի նախագահը նաև արձանագրել է, որ ՌԴ-ի հետ հանրապետության առևտրի ծավալը նույնքան է, որքան որ Եվրամիության երկրների հետ: «Ինչու՞ մենք չպետք է համագործակցենք նրա հետ: Հարաբերությունները փոքր-ինչ այլ են, բայց դրանք հարկավոր է կառուցել»,- հայտարարել է Լուկաշենկոն: Ըստ որում նա հորդորել է, որ «ոչ ոք չլարվի ո՛չ այստեղ, ո՛չ այնտեղ»: «Մենք հետևողականորեն և ուղղորդված հարաբերություններ կկառուցենք Եվրամիության և ԱՄՆ-ի հետ»,- նշել է պետության ղեկավարը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել