Եվրախորհրդարանը կոչ է արել Եվրախորհրդին պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ միջուկային և ֆինանսական ոլորտներում
Աշխարհ
Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են Եվրախորհրդին` Ռուսաստանի նկատմամբ «հետագա սահմանափակող միջոցներ ձեռնարկելու» կոչով, եթե Ուկրաինայի ճգնաժամի կարգավորման գործում առաջընթաց ձեռք չբերվի: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ինչպես նշվում է Ուկրաինայի իրադրության վերաբերյալ հունվարի 15-ին ԵԽ-ի նստաշրջանում ընդունված բանաձևում, եվրախորհրդարանականներն առաջարկում են պատժամիջոցները տարածել «էներգետիկական հատվածի վրա», ինչպես նաև «սահմանափակել միջազգային ֆինանսական տրանզակցիաներ կատարելու ռուսական կազմակերպությունների հնարավորությունը»:
Եվրախորհրդարանականները նաև խնդրել են եվրահանձնակատարներին` «մշակել գործիքներ, որոնք թույլ կտան ԵՄ-ին և դրա անդամ պետություններին արձագանքել եվրոպական և ազգային մակարդակով քարոզչական արշավին»: Ըստ նրանց` Ռուսաստանը վարում է «Ուկրաինայի միասնությանը ու անկախությանը սպառնացող քաղաքականություն և պոտենցիալ սպառնալիք ստեղծում Եվրամիության համար»:
Անդրադառնալով Ուկրաինայի ճգնաժամին` եվրախորհրդարանականները հայտարարել են, որ «ԵՄ անդամ պետությունների համար չկան խոչընդոտներ, այդ թվում իրավական սահմանափակումներ` Ուկրաինան պաշտպանական զենքերով ապահովելու համար»:
Եվրախորհրդարանը գտնում է, որ «Ռուսաստանը լիովին չի կատարում Մինսկի պարտավորությունները», և այդ կապակցությամբ կոչ է արել «պահպանել գոյություն ունեցող պատժամիջոցները»: Դրա հետ մեկտեղ խորհրդարանականները վերահայտարարել են, որ անհրաժեշտ է մշակել այն չափանիշների ցուցակը, որոնց ապահովման դեպքում կարելի կլինի խոսել նոր պատժամիջոցների բացակայության կամ արդեն սահմանվածների չեղարկման մասին:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել