Բուլղարիան 2015 թվականին մանկական «Եվրատեսիլը» կազմակերպելու առաջարկ է ստացել
Աշխարհ
Բուլղարիայի ազգային հեռուստատեսությունը (ԲԱՀ) Եվրոպայի ռադիոյի և հեռուստատեսության միությունից պաշտոնական առաջարկություն է ստացել «Եվրատեսիլ» միջազգային մանկական երաժշտական մրցույթի կազմակերպման վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ԲԱՀ-ը, այս հնարավորությունը երկիրն ստացել է 10-ամյա Քրիսիա Տոդորովայի և երկվորյակ եղբայրներ Հասան և Իբրահիմ Իգնատովների գերազանց ելույթի շնորհիվ, որոնք 2014 թվականի նոյեմբերին Մալթայում կայացած մրցույթում զբաղեցրել են երկրորդ տեղը:
«Սա եզակի շանս է ԲԱՀ-ի և Բուլղարիայի համար լինելու Եվրոպայի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթներից մեկի կազմակերպիչը»,- մեկնաբանել է նորությունը ԲԱՀ-ի գլխավոր տնօրեն Վյարա Անկովան:
ՏԱՍՍ-ը նշում է, որ մանկական «Եվրատեսիլ-2015»-ը կդառնա 13-րդը մրցույթի պատմության մեջ, Բուլղարիան մասնակցել է դրանցից չորսին:
ԲԱՀ-ն խոստանում է հնարավոր ամեն ինչ անել հեղինակավոր երաժշտական մրցույթի հաջող կազմակերպման համար:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել