Ինքնահռչակ ԴԺՀ-ն հայտարարել է Դոնեցկի օդանավակայանի գրավման մասին
Աշխարհ
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորը հսկողություն է հաստատել Դոնեցկի միջազգային օդանավակայանի և դրա շրջակա տարածքի նկատմամբ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ԴԺՀ-ի պաշտպանության նախարարությանը:
«Այսօր մենք կարող ենք խոսել Դոնեցկի օդանավակայանի և նրա շրջակա տարածքի հսկողության մասին»,- գերատեսչության ներկայացուցչի խոսքը մեջբերել է Դոնեցկի նորությունների գործակալությունը:
Ինքնահռչակ հանրապետության պաշտպանության նախարարությունում նշել են, որ օդանավակայանի նոր տերմինալի շենքում դեռևս գտնվում են մի քանի տասնյակ ուկրաինացի զինծառայողներ, «բայց նրանք դադարել են դիմադրություն ցույց տալ» և, ինչպես ակնկալվում է, շուտով կլքեն օդանավակայանը նրանց տրամադրված միջանցքով:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել