Քերին ներողություն է խնդրել Փարիզի երթին չմասնակցելու համար. Ֆրանսիայի ԱԳՆ
Աշխարհ
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հաղորդել է, որ ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված երթին մասնակցել չի կարողացել, քանի որ Հնդկաստանում և Բուլղարիայում է եղել: Այս մասին հայտնել է Agence France-Presse- ը՝ հղում անելով Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսին:
Նախօրեին Փարիզ ժամանած ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր ծաղիկներ է դրել Charlie Hebdo երգիծական թերթի խմբագրության շենքի և կոշերային սուպերմարկետի մոտ, որտեղ անցյալ շաբաթ ահաբեկչություններ էին տեղի ունեցել:
Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները քննադատել էին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Քերիին` Փարիզի ահաբեկչությունների զոհերի հիշատակին նվիրված երթին չմասնակցելու համար:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել