Facebook-ն արշավ է սկսում կեղծ նորությունների տարածման դեմ
Աշխարհ
Facebook կորպորացիան սկսել է հատուկ արշավ, որը նպատակ ունի սոցիալական ցանցում առավելագույնս դժվարացնել կեղծ նորությունների տարածումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սոցցանցն իր օգտատերերին առաջարկել է հաղորդել ստահոդ տեղեկատվության մասին:
Այժմ բոլոր օգտատերերը հնարավորություն են ստացել դրոշակներ դնելու լրատվական այն հաղորդագրությունների կողքին, որոնք իրենց «կանխամտածված սուտ կամ կեղծ» են թվացել: Ինչպես կարծում են կորպորացիայում, դա թույլ կտա խանգարել կեղծ նորությունների տարածմանը: Թեև, ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, Facebook-ն, այնուամենայնիվ, չի պատրաստվում նման հերյուրանքները «եթերից հանել», դրա փոխարեն դրանց վրա «կդրվի նշում»:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու