Թուրքիան ՄԻԵԴ-ում պարտվել է իր իսկ երկրի ազատազրկվածներին
Աշխարհ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային դատապարտող հերթական որոշումն է կայացրել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Dicle լրատվական գործակալությունը, դատական գործը հարուցվել էր այն բանի առնչությամբ, որ Թեքիրդաղի բանտում կալանավորներին բանտի ղեկավարությունը հրաժարվել էր տալ քրդերեն հրատարակվող Azadiya Welat թերթը:
Բանտում գտնվող 13 կալանավորներ դիմել էին ՄԻԵԴ` պահանջելով դատապարտել թուրքական պետությունը: Բողոքի քննության արդյունքում եվրոպական դատարանը մեղավոր էր ճանաչել Թուրքիային` արձանագրելով, որ եղել է «խոսքի ազատության խախտում»: ՄԻԵԴ կայացրած որոշմամբ՝ Թուրքիան պարտավորվել է կալանավորներից յուրաքանչյուրին վճարել 300-ական եվրո բարոյական փոխհատուցում և ևս 500 եվրո՝ դատական ծախսերը հոգալու համար: Ընդհանուր առմամբ' թուրքական պետությունն ազատազրկվածներին վճարելու է 10 հազար 400 եվրո փոխհատուցում:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու